Karevorinfo  Իրադարձություններ  375

Հայ գերիները թշնամու ձեռքում․ ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է ևս 5 ռազմագերիների մասին տեղեկություն տալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:50 ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ.
Հայ գերիները թշնամու ձեռքում․ ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է ևս 5 ռազմագերիների մասին տեղեկություն տալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր առավոտյան ՄԻ պաշտպանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմից գերեվարված քաղաքացիական անձանցից մեկը՝ 84-ամյա Միշա Մելքոնյանը այս գիշեր մահացել է։

Արման Թաթոյանը հայտնում է՝ հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը:

Երեկ էլ հրապարակվեց, որ Կարմիր Խաչի միջոցով ՀՀ-ին վերադարձվել են 30 զինծառայողների դիեր և մեկ գերի ընկած քաղաքացիական անձ։ Բացի այս, հայկական կողմը պաշտոնապես Ադրբեջանում պահվող 17 հայ ռազմագերու մասին էր հաղորդել։ Եվս 2 գերու տվյալներ, Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ճշտվում են։

Երեկ հայրենիք վերադարձած գերին և գիշերը մահացած ծերունին այս ցանկում չեն մտնում։

Ադրբեջանական կայքերում տարածված ութ գերիների տեսանյութի գործով ՄԻԵԴ է դիմել ՀՀ կառավարությունը, մյուսների դեպքերով աշխատում են իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանը։

Նրանց դիմումների արդյունքում գերիներից երկուսը՝ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են տուն։

Այս պահին հայտնի գերեվարվածներից միակ անձը, որի դեպքում իրավապաշտպանները ՄԻԵԴ չեն դիմել հրատապ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, հայտնի տեսանյութի մեջ երևացող կինն է Ազնիվ Բաղդասարյանը, քանի որ նա արդեն իսկ, իրավապաշտպանի տեղեկացմամբ, Կարմիր Խաչի միջոցով նամակ է ուղարկել։

Հավելենք, որ մինչև սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմը հայկական կողմը Ադրբեջանում ուներ 5 գերի՝ Արսեն Բաղդասարյան,Կարեն Ղազարյան, Արա Ղազարյան, Նարեկ Սարդարյան ու Գուրգեն Ալավերդյան։

Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեցինք, արդյոք նրանց հետ կապը պահպանվե՞լ է այս ընթացքում: «Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ձերբակալվածներին բոլորին այցելել ենք և հույս ունենք, որ շարունակական կլինի»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք նրանց վերադարձի կամ փոխանակման հնարավորությունը ևս քննարկվո՞ւմ է, Կարմիր Խաչի ներկայացուցիչը պատասխանեց՝ քննարկվում են զանազան տարբերակներ, բայց որոշողը լինելու են կողմերը։

Հավելենք, որ առայժմ հայտնի չէ, թե ընդհանուր քանի ադրբեջանցի ռազմագերի կա հայկական կողմում։ Հրապարակված հարցաքննություններից հայտնի են միայն երեքի տվյալները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան