Karevorinfo  Իրադարձություններ  209

Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը

Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը

Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը
15:45 ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ.
Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը խոր վշտով հայտնում են, որ սույն թվականի հոկտեմբերի 30-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացավ հաշվողական մեքենաների, ինֆորմացիոն և ավտոմատ կառավարման համակարգերի բնագավառի անվանի գիտնական, ճարտարագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Արման Թագվորի Քուչուկյանը:

Արման Քուչուկյանը եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենը, նույն ինստիտուտի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների միացյալ համակարգի գլխավոր կոնստրուկտորը: Նա հեղինակել է 57 գիտական աշխատություն:

Իր բազմամյա գործունեությամբ ակադեմիկոս Արման Քուչուկյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում հաշվողական տեխնիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման մեջ: 2013թ-ին նա արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն իրենց ցավակցությունն են հայտնում անվանի գիտնականի ընտանիքին և գործընկերներին:

ՀՀ ԳԱԱ նախագահություն

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ

Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արման Քուչուկյանը

ՀՀ ԳԱԱ նախագահություն

ը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը խոր վշտով հայտնում են, որ սույն թվականի հոկտեմբերի 30-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացավ հաշվողական մեքենաների, ինֆորմացիոն և ավտոմատ կառավարման համակարգերի բնագավառի անվանի գիտնական, ճարտարագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր Արման Թագվորի Քուչուկյանը:

Արման Քուչուկյանը եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենը, նույն ինստիտուտի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների միացյալ համակարգի գլխավոր կոնստրուկտորը: Նա հեղինակել է 57 գիտական աշխատություն:

Իր բազմամյա գործունեությամբ ակադեմիկոս Արման Քուչուկյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում հաշվողական տեխնիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման մեջ: 2013թ-ին նա արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

ՀՀ ԳԱԱ նախագահություն

ը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն իրենց ցավակցությունն են հայտնում անվանի գիտնականի ընտանիքին և գործընկերներին:

ՀՀ ԳԱԱ նախագահություն

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ