Karevorinfo  Իրադարձություններ  201

Իրանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը՝ Թուրքիայի ու ՌԴ մասնակցությամբ

15:00 ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ.
Իրանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը՝ Թուրքիայի ու ՌԴ մասնակցությամբ

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարող է կարգավորվել տարածաշրջանային մակարդակով՝ և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի մասնակցությամբ։  Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Իրանի ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ունի տարածաշրջանային մոտեցում, ու մենք կարող են հակազդել ու պայքարել ընդդեմ այս ճգնաժամի՝ օգտագործելով տարածաշրջանային մոտեցում՝ տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների մասնակցությամբ։ Բնականաբար Ռուսաստանը նման կարևորագույն  պետություններից մեկն է, ինչպես և Թուրքիան»,- ասել է Արաղչին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: