Karevorinfo  Իրադարձություններ  214

ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը միության երկրների հասցեին

10:20 ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ.
ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը միության երկրների հասցեին

ԵՄ առաջնորդները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովի արևելքում, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանությունը միության պետությունների հասցեին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԵՄ գագաթնաժողովի արդյունքները ներկայացնելիս, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, փոխանցում է TASS-ը։

«Քննարկել ենք Թուրքիայի հարցը։ Արտահայտել ենք մեր վճռակաությունը՝ ստիպելու Թուրքիային հարգել մեզ։ Թուրքիան ԵՄ-ի հետ հարաբերություններում դեռևս դրական ուղի չի ընտրել։ Մենք դատապարտում ենք Արևելյան Միջերկրականում Թուրքիայի վերջին միակողմանի գործողությունները, սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը, որը բացարձակապես անընդունելի է»,- հայտարարել է Միշելը։

Նա ընդգծել է, որ Թուրքիայի հանդեպ հետագա գործողությունները ԵՄ առաջնորդները կքննարկեն դեկտեմբերին կայանալիք պլանային գագաթնաժողովի ժամանակ։