Karevorinfo  Իրադարձություններ  226

Ինչպես է ներվելու պատերազմում զոհվածի կամ վիրավորվածի վարկը. որոշողը բանկն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:55 հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ.
Ինչպես է ներվելու պատերազմում զոհվածի կամ վիրավորվածի վարկը. որոշողը բանկն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 21-ին ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով՝ Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները կարող են ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած, ինչպես նաև նրանց հետ առաջնահերթ փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները:

Օրենքով փոխկապակցված անձինք են համարվում ամուսինը, համատեղ ապրող ծնողները և համատեղ ապրող զավակները: Այս փոփոխությունը քաղաքացիների լայն շրջանի մոտ ընկալվել է այնպես, որ այս օրենքն ընդունվելուց և հրապարակվելուց անմիջապես հետո իրենց վարկային պարտավորությունները ներվում են ֆինանսական կազմակերպությունների կողմից: Մինչդեռ օրենքում պետության կողմից բանկերին և վարկային կազմակերպություններին վարկերը ներելու որևէ պարտադրանք չկա: Նշյալ անձանց վարկային պարտավորությունները զրոյացնելը թողնված է բանկերի և վարկային կազմակերպությունների հայեցողությանը:

Պետությունը միայն նախապայմաններ է ստեղծել, որ վարկը ներելու դեպքում ֆինանսական կազմակերպությունը կազատվի հարկային պարտավորություններից: Դաշնակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը  Factor TV-ի հետ զրույցում նշեց՝ նման խառնաշփոթ չէր առաջանա, եթե օրենքի նախագծի հեղինակները պատշաճ իրազեկում իրականացնեին:

Այնուհանդերձ, հարց է առաջանում, թե ինչ է լինելու մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած կամ նրանց հետ առաջնահերթ փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունների հետ, եթե ֆինանսական կազմակերպությունները չցանկանան դրանք զրոյացնել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի կարծիքով՝ այդ հարցին պետք է անդրադառնալ ռազմական գործողությունների ավարտից հետո: Իշխանական պատգամավորն ասում է, թեև պետությունը լծակներ չունի, որ բանկային համակարգին պարտադրի նշյալ խմբի անձանց վարկը զրոյացնել, բայց կան բանկեր, որոնք պատրաստակամություն են հայտնել գնալ այդ քայլին:

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց՝ քաղաքացիների մոտ պետք է ձևավորվի այն ընկալումը, որ սա պետության կողմից միայն պայմանների ստեղծում է վարկերի զրոյացման համար: Արկադի Խաչատրյանը հույս է հայտնում, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կգնան այդ որոշմանը՝ հաշվի առնելով մարտական գործողություններում վարկառուների ներդրումը: Պատգամավորները չեն բացառում, որ այս օրենքի կիրառմամբ ծանրաբեռնվում է բանկային համակարգը:

«Իմ քայլից» Գևորգ Պապոյանն ասում է, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է, բանկերը պատրաստակամ են այդ բեռը տանել: ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը, մինչդեռ, մատնանշում է ֆինանսական կայունության հետ կապված հնարավոր խնդիրները: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ բանկային համակարգի ճգնաժամը մեղմելու համար Կառավարությունը կարող է իրականացնել որոշակի խրախուսական ծրագրեր: Տնտեսագետը, թեև կառավարության կողմից տրվող հարկային արտոնությունը դրական է համարում, բայց միևնույն ժամանակ ընդգծում է՝ այսպիսով պետությունը ճնշում է ստեղծում բանկերի վրա: Այս պահին դեռ չկան հստակ թվային տվյալներ, թե որքան է կազմում բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից զրոյացվող գումարի չափը, կամ այս օրենսդրական նախաձեռնության արդյունքում որքանով կնվազեն հարկային մուտքերը պետբյուջե: Ֆինասների նախարարությունից հայտնում են, որ թվային տվյալներ կարող են ներկայացնել միայն ռազմական գործողությունների ավարտից հետո:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան