Karevorinfo  Իրադարձություններ  220

3 զոհ, որոնցից մեկը՝ գլխատված․ ֆրանսիական Նիսում հարձակման նոր մանրամասներ

14:30 հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ.
3 զոհ, որոնցից մեկը՝ գլխատված․ ֆրանսիական Նիսում հարձակման նոր մանրամասներ

Ֆրանսիայի Նիս քաղաքում անհայտ անձի կողմից եկեղեցում մարդկանց վրա հարձակման արդյունքում երեք զոհ կա, որոնցից մեկը՝ գլխատված կին, գրում է Reuters-ը։

Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին այս հարձակումն անվանել է ահաբեկչություն։ Նշվում է, որ 3 զոհերից երկուսին սպանել են եկեղեցու ներսում։

Դեպքի հետաքննությանը միացել է Ֆրանսիայի դատախազության  հակաահաբեկչության բաժանմունքը։ Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ահաբեկչությունից հետո շտապ կերպով մեկնել է ՆԳՆ-ի ճգնաժամային կենտրոն։

Մինչ այդ, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարի Լը Պենը տեղի ունեցածը «պատերազմ» է կոչել և սուր քննադատության ենթարկել երկրի իշխանությունների քաղաքականությունը։

«Չգիտեմ՝ դեռ քանի ահաբեկչություն է պետք կառավարությանը, որպեսզի գիտակցեն, որ մեզ պետք է օրենսդրություն՝ մեր դեմ մղվող պատերազմին արձագանքելու համար»,- ասել է Մարին Լը Պենը։

Տաթև Ֆռանգյան