Karevorinfo  Իրադարձություններ  199

Ավելի քան 50 կուսակցություն կմասնակցի Վրաստանի խորհրդարանական ընտրություններին

13:15 հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ.
Ավելի քան 50 կուսակցություն կմասնակցի Վրաստանի խորհրդարանական ընտրություններին

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին, որոնք նախանշված են շաբաթ, 150 պատգամավորական տեղի համար կպայքարի ավելի քան 50 կուսակցություն, որոնք առաջադրել են 5․000-ից ավելի թեկնածու, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Նախընտրական քարոզարշավի ֆավորիտ է համարվում «Վրացական երազանք» կուսակցությունը, որն իշխանության է եկել 2012 թվականին։

Բացի 48 կուսակցություններից, որոնք ներկայացրել են իրենց թեկնածուների ցուցակը, ընտրություններին կմասնակցի նաև երկու ընդդիմադիր դաշինք, որոնք բաղկացած են տարբեր քաղաքական միություններից։ Դրանցից մեկը «Միասնական ազգային շարժում»-«Ուժը միասնության մեջ է» միացյալ  ընդդիմությունն է, որի հիմքը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն է։ Մյուսը «Գեորգի Վաշաձե-Աղմաշենեբելիի ռազմավարություն» դաշինքն է, որը ներառում է 3 կուսակցություն։

Տաթև Ֆռանգյան