Karevorinfo  Իրադարձություններ  199

Կրթություն հանուն հաղթանակի. արցախցի երեխաների առօրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:45 չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.
Կրթություն հանուն հաղթանակի. արցախցի երեխաների առօրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ո՛չ պատերազմը, ո՛չ ավերված դպրոց ունենալն արցախցի երեխաներին չեն խանգարում կրթություն ստանալ։ Կրթությունը նաև հաղթանակի համար է։ Նման վստահությամբ ուսանողուհի Քրիստինե Թաթոսյանը կուրսընկերուհու և երկու դասախոսների հետ 2 շաբաթ առաջ սկիզբ դրեցին «Կրթություն՝ հանուն հաղթանակի» նախաձեռնությանը, որպեսզի Երևանում գտնվող արցախցի փոքրիկները կրթություն ստանան և ոչ միայն։

4 հոգով սկսած նախաձեռնությանն այսօր արդեն շատերն են միացել, կամավորների հոսքը շարունակվում է նաև հիմա։

Ի դեպ՝ մոտ 100 կամավորներից 10-ն արցախցի են։ Արցախցի է նաև Աննա Գրիգորյանը․ Երևանում է սովորում, մագիստրատուրայում, բայց տարբեր նախաձեռնություններով թե՛ Երևանում, թե՛ Արցախում աշակերտների մոտ փորձել է արթնացնել սերը դեպի իր մասնագիտությունը՝ ֆիզիկան։ Այսօր արդեն Երևանում, բայց արցախցի երեխաների համար է նախատեսված ֆիզիկայի հրաշքների հետ ծանոթությունը։

Պատերազմը սկսվելու օրը Աննան եղել է Ստեփանակերտում, մի քանի օր հետո է եկել Երևան, երբ արդեն քաղաքում հրետակոծություններն ամեն օր էին։ Ասում է՝ անսպասելի էր, բայց հոգու խորքում այդ օրվան միշտ էլ սպասել են։

Աննան իր առջև դրած խնդիրը լուծել է՝ երեխաները ֆիզիկան սիրել են, ասում են՝ այս դասին անհամբերությամբ են սպասում։ 11 տարեկան Արմենը նույնիսկ որոշել է՝ ապագա մասնագիտությունը ֆիզիկան է լինելու։

9 տարեկան Էթերին ասում է՝ ուրախ է, որ այստեղ էլ իր դասընկուհու՝ Միլենայի հետ է, մենակ չի զգում։ Նոր դասարանցիներին արդեն հարմարվել է նաև 14-ամյա Ալյոնան։ Բայց արցունքները զսպել չի կարողանում, ասում է՝ Թալիշում թողած իրենց տանն է կարոտել, չգիտի՝ կա՞, թե՞ չկա։

Երևանում լավ է, բայց տանն ավելի լավ է․ սա է արցախցի երեխաների պատասխանը հարցին՝ արդյո՞ք հավանել են Երևանը։

Ասկերանից եկած Տիգրանը վերջին անգամ սեպտեմբերի 27-ին է տեսել հայրիկին։ Առանց հարցի՝ այդ օրվա մասին է սկսում պատմել։ Հայրը գիտի, որ այստեղ լավ են, դաս է անում, նաև օնլայն։ Տիգրանն ասում է՝ հայրն ուրախացել է, ասել է՝ դաս բաց չթողնես։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան