Karevorinfo  Իրադարձություններ  273

Ֆիլադելֆիայում աֆրոամերիկացու սպանությունից հետո արդեն երկրորդ օրն է՝ ջարդուփշուր են անում խանութներ

18:45 չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.
Ֆիլադելֆիայում աֆրոամերիկացու սպանությունից հետո արդեն երկրորդ օրն է՝ ջարդուփշուր են անում խանութներ

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ոստիկանական գնդակից աֆրոամերիկացու մահվան դեպքից հետո արդեն երկրորդ գիշերն է շարունակվում են անկարգությունները։

«Մոտ 1000 մարդուց բաղկացած խումբը ջարդուփշուր է անում Քասթոր ու Արամնիգո շրջանների խանութները»,- հայտարարել են տեղի ոստիկանությունից, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ֆիլադելֆիայում անկարգություններն սկսվել են այն բանից հետո, ինչ ոստիկանները գնդակահարել են 27-ամյա աֆրոամերիկացու։

«Այդ տղամարդը զինված է եղել դանակով ու հրաժարվել է այն վայր գցել, չնայած բազմաթիվ պահանջներին։ Կասկածյալը շարժվել է դեպի ոստիկանները, ինչից հետո իրավապահները մի քանի անգամ կրակել են նրա վրա»,- հայտարարել է ոստիկանության  ներկայացուցիչը։

Հավելենք՝ հոկտեմբերի 27-ի գիշերը՝ բախումների առաջին ալիքի ժամանակ վիրավորվել են մի քանի ոստիկաններ, անկարգությունների մի քանի մասնակից ձերբակալվել է։

Տաթև Ֆռանգյան