Karevorinfo  Իրադարձություններ  372

Պեսկովը մեկնաբանել է Մակրոնին ուղղված Կադիրովի կոչը

15:30 չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.
Պեսկովը մեկնաբանել է Մակրոնին ուղղված Կադիրովի կոչը

Միայն երկրի նախագահը կարող է որոշել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, շրջանների ղեկավարները նման լիազորություններ չունեն։ Լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսպես է մեկնաբանել Ֆրանսիայի նախագահա Էմանուել Մակրոնին ուղղված Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կոչը՝ «հավատքի վրա հարձակումները դադարեցնելու» մասին։

«Գիտեք, որ մեր օրենսդրությամբ նախատեսվում է երկրի արտաքին քաղաքականությունը որոշելու հարցում նախագահի գերակա դերը։ Սուբյեկտների ղեկավարները չեն կարող զբաղվել արտաքին քաղաքականությամբ, առավել ևս՝ չեն ձևավորում արտաքին քաղաքականությունը, չեն որոշում այն, որևէ որոշում չեն կայացնում»,- ընդգծել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Էմանուել Մակրոնը զգուշացրել էր, որ Ֆրանսիայի իշխանությունները ակտիվ պայքար են սկսելու «ռադիկալ գաղափարախոսության կրողների և նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների դեմ»։

Մակրոնի այս հայտարարությունը հետևել է դասի ժամանակ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով Փարիզի մերձակայքում պատմության ուսուցչի սպանությանը։ Ուսուցչի հիշատակի արարողության ժամանակ էլ նա հայտարարել է, որ Ֆրանսիան չի դադարելու նման ծաղրանկարներ հրապարակել։

Ի պատասխան՝ Ռամզան Կադիրովն իր Telegram-ալիքում գրել է, թե Մակրոնը չի կարող չիմանալ, որ դա հավատացյալների կողմից ցավագին է ընդունվում, և նրան կոչ է արել «դադարեցնել հավատքի դեմ հարձակումները»։