Karevorinfo  Իրադարձություններ  211

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

00:00 չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.
Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը, այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադարձությունների զարգացումը: Ռուսական կողմը խորը մտահոգություն է հայտնել ընթացիկ ռազմական գործողությունների, ինչպես նաև բախումներին Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ավելի լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ Պուտինը իր գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ շփումների և ձեռնարկվող քայլերի մասին՝ շուտափույթ հրադադարի հասնելու և լարվածությունը թուլացնելու համար ։