Karevorinfo  Իրադարձություններ  221

Իրանը նախազգուշացրել է՝ չվնասել սահմանին մոտ գտնվող իր ջրամբարներն ու էլեկտրակայանները

14:25 երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.
Իրանը նախազգուշացրել է՝ չվնասել սահմանին մոտ գտնվող իր ջրամբարներն ու էլեկտրակայանները

Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով փոխնախարար Աբբաս Արաղչին երեքշաբթի ժամանել է Արդեբիլ նահանգի Փարսաբադ Մողան օդանավակայան՝ այցելելով Հայաստանին ու Ադրբեջանին սահմանակից տարածքներ։ Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն։

Իրանցի պաշտոնյան հակամարտող կողմերին կոչ է արել և նախազգուշացրել՝ հրետանային հարվածներ չհասցնել իրանական ջրամբարներին ու էլեկտրակայաններին։

Արաղչին ասել է, որ Արաքս գետի երկայնքով Իրանն ունի ջրամբարներ ու էլեկտրակայաններ, ուր ևս պատրաստվում է այցելել։ Նա հավելել է, որ դրանք առաջնային նշանակություն ունեն Իրանի համար և չպետք է վնասվեն երկու հարևանների հակամարտության ընթացքում։

Փոխնախարարը նաև նշել է, որ դրանց պաշտպանության հարցերը քննարկելու է տեղի պաշտոնյաների հետ։

Արաղչին այցելել է Արդեբիլ նահանգում Ասլանդուզ բնակավայրում գտնվող Միլ Մողան ջրամբար, այնուհետև մեկնել սահմանակից Արևելյան Ադրբեջան (Ատրպատական) նահանգ։

Էմմա Չոբանյան