Karevorinfo  Իրադարձություններ  580

Ադրբեջանի բանակը թակարդում է հայտնվել՝ խորանալով հարավում․ ժամանակի հարց է՝ երբ կփակվի թակարդը և կպարտվեն․ Սուրեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:45 երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանի բանակը թակարդում է հայտնվել՝ խորանալով հարավում․ ժամանակի հարց է՝ երբ կփակվի թակարդը և կպարտվեն․ Սուրեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանի հետ

-Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են դեմ առ դեմ հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին։ Նշվում է, որ Մնացականյանն ու Բայրամովը մտադիր են քննարկել, համաձայնեցնել և դեռևս հաստատվելիք ժամանակացույցի համաձայն սկսել իրագործել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հիմնարար սկզբունքներին hամապատասխան հասնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ռազմաճակատում ստեղծված դրությունը, ժամանակավոր տարածքներ զբաղեցնելը արդյոք իրական հի՞մք են տալիս Ալիևին պայմաններով խոսելու։

-Տարբեր գնահատականներ կարող են լինել, և ես կարծում եմ, որ Ադրբեջանը, խորանալով դեպի հարավ, ինքն իրեն թակարդի մեջ է մտցրել։ Հիմա՝ այդ թակարդը կփակվի երկու օրից, երեք օրից, մեկ շաբաթից, թե երկու ամսից, դա ժամանակի հարց է։ Թակարդում իրենց զորքերը կպարտվեն՝ ե՞րբ, դա ժամանակի հարց է։ Բայց ինչո՞ւ չէ՝ եթե հռետորաբանությանը նայես, իրենք արդեն Երուսաղեմն էլ են գրավում և մեծ Օսմանյան կայսրություն են ստեղծում, հավանաբար արևելք ընդլայնվելու նպատակներ էլ ունեն, ինչի՞ չէ, կարող է լինել։ Մեր բանակը էն բնագծերով որտեղ որ Արցախն անառիկ է, դեռ չեն էլ հասել։ Այն որ, Պաշտպանության բանակը հայտարարում է՝ հարավ-արևելքում համառ մարտեր են տեղի ունենում այն դեպքում, երբ որ հիմնական զորքերը տեղակայված են հարավ-արևմուտքում, հուշում է, որ Հայաստանը կարող է փակել էդ տարածքը և գերության մեջ դնել ադրբեջանական մնացած զորքերին։ Այնպես որ հռետորաբանությունն ու ռազմի դաշտը կարող է էս պահին իրար հետ մեծ առնչություն չունենան։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան