Karevorinfo  Իրադարձություններ  286

Իրանը զորք ու ռազմատեխնիկա է ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահման

19:25 երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.
Իրանը զորք ու ռազմատեխնիկա է ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահման

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը իր ջոկատները, տանկերն ու ռազմատեխնիկան է ուղարկել երկրի հյուսիս-արևմուտք՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության շարունակման ֆոնին Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանների պաշտպանության համար, գրում է iran.ru-ն։

Mehr News-ի փոխանցմամբ էլ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը տեղակայված են Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Ջուլֆա ու Խոդաֆերին քաղաքներում, որոնք ընդհանուր սահման ունեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Տեղեկացվում է, որ այս քայլի նպատակն է սահմանների ու մարդկանց  անվտանգության ապահովումը։

Հավելենք, որ Իրանը ԼՂ հակամարտող կողմերին մի քանի անգամ զգուշացրել է, որ Թեհրանը անտարբեր չի մնա, եթե ռազմական գործողությունների արդյունքում արձակված արկերը հայտնվեն իր երկրի տարածքում։

Տաթև Ֆռանգյան