Karevorinfo  Իրադարձություններ  236

Ընդդեմ Ռուսաստանի ատելություն է սերմանվում․ Մոսկվայի պատասխանը Բայդենին

18:25 երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.
Ընդդեմ Ռուսաստանի ատելություն է սերմանվում․ Մոսկվայի պատասխանը Բայդենին

Ռուսաստանի իշխանությունները համաձայն չեն ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի այն պնդումների հետ, թե ՌԴ-ն ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքն է հանդիսանում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «Վեդոմոստի»-ն։

«Այդպես չէ, մենք դրա հետ բացարձակապես համաձայն չենք։ Մենք կարող ենք միայն ափսոսալ, որ նման կերպով ընդդեմ Ռուսաստանի ատելություն է սերմանվում, և որ մեր երկիրը ներկայացվում է որպես թշնամի։ Դա այդպես չէ»,- ընդգծել է Պեսկովը։

Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Ռուսաստանն ԱՄՆ համար գլխավոր սպառնալիքն է։ Իսկ որպես ԱՄՆ գլխավոր մրցակից նա անվանել է Չինաստանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին։

Տաթև Ֆռանգյան