Karevorinfo  Իրադարձություններ  292

Լավրովն ու Դենդիասը ԼՂ հակամարտության գոտում խաղաղությանն ուղղված միջազգային ջանքերի հարցն են քննարկել

17:30 երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.
Լավրովն ու Դենդիասը ԼՂ հակամարտության գոտում խաղաղությանն ուղղված միջազգային ջանքերի հարցն են քննարկել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Աթենքում հույն պաշտոնակից Նիկոս Դենդիասի քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղությանն ուղղված միջազգային հանրության ջանքերի հարցը։ Երկու երկրների ԱԳ նախարարների բանակցություններից հետո հրավիրված ճեպազրույցում այս մասին հայտնել է Հունաստանի ԱԳ նախարարը։

«Քննարկել ենք այն ջանքերը, որ միջազգային հանրությունը գործադրում է՝ հակամարտության գոտում խաղաղության հասնելու ուղղությամբ: Ես պարոն նախարարի հետ խոսել եմ վերջերս Երևան կատարած իմ այցի մասին, ընդգծել եմ կրակի դադարեցման հասնելու կարևորությունը»,- ասել է Նիկոս Դենդիասը։

Սերգեյ Լավրովն իր հերթին ընդգծել է, որ խոսել է այն դերի մասին, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է ԼՂ հակամարտության կարգավորումը խթանելու համար, այդ թվում՝ կրակի անհապաղ դադարեցման ուղղությամբ։

«Խոսել ենք նաև այն մասին, թե հետխորհրդային աշխարհաքաղաքական տարածքում ինչ քայլեր ենք ձեռնարկում այլ ուղղություններով: Մենք շահագրգռված ենք, որ այնտեղ գոյություն ունեցող բոլոր խնդիրները կարգավորվեն»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։