Karevorinfo  Իրադարձություններ  288

Թուրքիայի դաշնակից իսլամիստների ճամբարներին ՌԴ ավիահարվածների արդյունքում շուրջ 80 զինյալ է սպանվել

18:05 երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.
Թուրքիայի դաշնակից իսլամիստների ճամբարներին ՌԴ ավիահարվածների արդյունքում շուրջ 80 զինյալ է սպանվել

Սիրիայի հյուսիս-արևմուտքում ռուսական ավիահարվածների արդյունքում սպանվել է Թուրքիայի դաշնակից 78 իսլամիստ գրոհային, ևս 100-ը վիրավոր է։ Այս մասին այսօր հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական դիտորդական կենտրոնը, գրում է DW-ի ռուսական ծառայոությունը։

Կազմակերպության տվյալներով՝ վիրավորների մեծ մասի վիճակը ծայրահեղ ծանր է, վիրավորների որոնողական աշխատանքները շարունակվում են, երկնքում շարունակում են պտտվել ռուսական ինքնաթիռները։

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից հարվածներ են հասցվել «Ֆայլաք աշ-Շամ» իսլամիստական խմբավորման ճամբարի ուղղությամբ, որը գտնվում է Թուրքիայի սահմանից ոչ հեռու՝ Իդլիբ նահանգի Հարիմ բնակավայրում։ Այս ճամբարում են պատրաստություն անցնում խմբավորման զինյալները։

2019 թվականին սիրիական բանակը Ռուսաստանի աջակցությամբ սկսել է լայնածավալ գրոհները՝ Իդլիբ նահանգը Բաշար Ասադի հսկողության տակ վերադարձնելու համար։ Այս նահանգը Սիրիայում վերջին շրջանն է, որը դեռևս վերահսկվում է ջիհադիստների ու ապստամբների կողմից։

Ահաբեկիչներից փրկվելու համար Իդլիբ նահանգից փախուստի է դիմել 1․4 միլիոն մարդ։

Տաթև Ֆռանգյան