Karevorinfo  Իրադարձություններ  275

Արցախում վիրավորված Վահան Բադասյանը շուտով դուրս կգրվի հիվանդանոցից

16:30 երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.
Արցախում վիրավորված Վահան Բադասյանը շուտով դուրս կգրվի հիվանդանոցից

Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանի վիճակը բավարար է։ Հիմնական բուժումը նա ստացել է և այժմ քայլում է, խոսում։ Այդ մասին Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց Հանրապետական հիվանդանոցի վիրաբուժության գծով փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։
«Պարոն Բադասյանին առաջիկա օրերին դուրս կգրենք հիվանդանոցից և հետագա բուժումը նա կստանա ամբուլատոր պայմաններում»,-ասաց բժիշկը։
Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը ծանր վիրավորվել էր հոկտեմբերի 6-ին մարտի դաշտում՝ Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի ընթացքում: Նա վիրավորում էր ստացել գանգոսկրի շրջանում։ Ուղեղը վնասված չէր։ Բադասյանը վիրահատվել էր Արցախում, ապա՝ տեղափոխվել Երևան:
Մերի Մարտիրոսյան