Karevorinfo  Իրադարձություններ  324

Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին մղում է ընդունել Հայաստանի հետ զինադադարը

20:45 կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.
Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին մղում է ընդունել Հայաստանի հետ զինադադարը

Երևանն ընդունեց հրադադարի առաջարկը։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենը։

«ԱՄՆ-ն մղում է Ադրբեջանի իշխանություններին ընդունել Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը, որն արդեն համաձայն է այս առաջարկին»,- կիրակի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս շաբաթվա վերջին մենք ներգրավված ենք համաձայնության գալու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ: Հայաստանը ընդունել է հրադադարի առաջարկը, բայց Ադրբեջանը դեռ չի ընդունել: Մենք նրանց (Ադրբեջանի իշխանություններին) դրդում ենք դրան (հրադադարի մասին առաջարկի ընդունումը)»,- ասել է պետության ղեկավարի խորհրդականը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է զինադադարի, եթե Երևանը հայտարարի, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ուրբաթ Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Օ’Բրայենի հետ:

Ամերիկացի պաշտոնյաները նման բանակցություններ են վարել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն հանդիպումներն անցկացվել են առանձին:

Մերի Մարտիրոսյան