Karevorinfo  Իրադարձություններ  155

ՀՅԴ գրասենյակում արտախորհրդարանական ուժերի փակ հանդիպումն ավարտվեց. ովքե՞ր էին ներկա

20:10 երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ.
ՀՅԴ գրասենյակում արտախորհրդարանական ուժերի փակ հանդիպումն ավարտվեց. ովքե՞ր էին ներկա

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՅԴ-ում արտախորհրդարանական ուժերի փակ հանդիպում էր ընթանում: Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ավարտից հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ քննարկել են Արցախի և ներկա իրավիճակին վերաբերվող հարցեր:

Նա նշեց, որ իրավիճակը մտահոգիչ է և արտաքին ճակատում բեկում է պետք մտցնել: Factor.am-ի հարցին, թե արդյոք Արցախի նախագահի կողմից ուղարկված նամակի մասին մամուլում գրված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, Սաղաթելյանն արձագանքեց՝ «Հարցրեք այդ մասին վարչապետին»։

Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, այդ նամակը երեկ վարչապետը ներկայացրել է արտախորհրդարանական ուժերին, ինչը հարուցել է վերջիններիս մտահոգությունը։

Հավելենք, որ ՀՅԴ փակ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԲՀԿ կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը և այլք:

Ներկաներից Արթուր Վանեցյանը, պատասխանելով Factor.am-ի հարցին, ասաց, որ  ասելու շատ բան կա, բայց ռազմական դրության ավարտից հետո։ Մյուս մասնակիցները հապշտապ հեռացան, նրանց հարց ուղղելու հնարավորություն չեղավ: