Karevorinfo  Իրադարձություններ  257

Արցախի ԱԺ-ում ընդունել են Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորներին

23:25 կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ.
Արցախի ԱԺ-ում ընդունել են Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորներին

Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հանդիպումը Արցախ ժամանած Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորների հետ։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային, դրանում Թուրքիայի ընդգրկվածությանը և վերջիններիս հովանավորությամբ ահաբեկչական խմբավորումների՝ տարածաշրջան ներթափանցմանը վերաբերող թեմաներ:

Հյուրերը մտքեր են փոխանակել Եվրոպային սպառնացող թուրքական վտանգի, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և հնարավոր փոխգործակցության մասին: Անդրադարձ է կատարվել նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանը՝ այն որակելով որպես նպատակային վանդալիզմ: