Karevorinfo  Իրադարձություններ  410

Քաջարանի համայնքապետը 20-60 տարեկան տղամարդկանց զինվորագրման կոչ է արել

23:15 կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ.
Քաջարանի համայնքապետը 20-60 տարեկան տղամարդկանց զինվորագրման կոչ է արել

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը համայնքի 20-60 տարեկան տղամարդկանց զինվորագրման կոչ է արել՝ միաժամանակ քաղաքի բնակրությանը հորդորելով խուճապի չմատնվել։

«Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20-60 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադարձել արցախյան ռազմաճակատից, վտանգված է սրբություն սրբոց հայրենիքը, նենգ ոսոխը սպառնում է զավթել մեր տարածաշրջանը։ Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։

Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն»,- ասվում է Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։