Karevorinfo  Իրադարձություններ  230

Տեսանելի վայրերում Ստեփանակերտն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից. Արցախի ԱԻՊԾ

20:35 կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ.
Տեսանելի վայրերում Ստեփանակերտն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից. Արցախի ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, պարետ Կարեն Սարգսյանն այսօր հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում, հետևել ծառայության սակրավորական խմբի աշխատանքներին, միաժամանակ ստուգել կատարված աշխատանքը, հայտնում է ԱՀ ԱԻԾՊ-ն։

Սակրավորական ջոկատներն այժմ աշխատում են մի քանի ուղղություններով: Տեսանելի վայրերում քաղաքն արդեն մաքրվել է պայթած ու չպայթած ռումբերից ու արկերից: Այժմ աշխատանքներն ընթանում են՝ ըստ բնակչության կանչերի:

Կարեն Սարգսյանն այնուհետև եղել է հրթիռակոծված քաղաքացիական ենթակառուցվածքներում: «Ադրբեջանը չի՛ կարող ոչնչացնել հազարամյակներով ստեղծած Արցախի ազգային ինքնությունը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է և պարտավոր է անել ամեն ինչ, օր առաջ մեր բնակավայրերն ավելի բարեկեցիկ ու ապահով դարձնելու համար»,- նշել է Կարեն Սարգսյանը:

Պատերազմն ավելի մեծ լսարանին ներկայացնող բրիտանական մեդիաներկայացուցիչներին, ծառայության տնօրենն անձամբ է պատմել ադրբեջանական զինուժի կողմից մեր քաղաքացիական օբյեկտների թիրախավորման, խաղաղ բնակչության շրջանում՝ զոհերի ու վիրավորների, ինչպես նաև Արցախի փրկարարի հագեցած օրակարգի մասին: