Karevorinfo  Իրադարձություններ  181

Անհրաժեշտ է ուժեղացնել իսլամիստական ասոցիացիաների վերահսկողությունը. Ֆրանսիայի ֆինանսների նախարար

18:00 կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ.
Անհրաժեշտ է ուժեղացնել իսլամիստական ասոցիացիաների վերահսկողությունը. Ֆրանսիայի ֆինանսների նախարար

Ֆրանսիայի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը կարծում Է, որ պետք Է ուժեղացվի մի շարք իսլամիստական ասոցիացիաների ֆինանսական հոսքերի վերահսկողությունը. հոկտեմբերի 18-ին ադ մասին նա հայտարարել Է France 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Գյություն ունի մի շարք իսլամիստական ասոցիացիաների ֆինանսավորման վերահսկողության խնդիր: Այդ հարցում,  կարծում եմ, մենք կարող ենք և պետք Է հասնենք ավելի շատ բանի»,- հայտարարել Է նա:

«Ես կանեմ դրանց ֆինանսական հոսքերի վերահսկողության ուժեղացման առաջարկություն»,- ճշտել Է Լը Մերը: Իր հայտարարությունը ֆիննախի ղեկավարն արել Է այն ահաբեկչական գործողությունից մի քանի օր անց, որը կատարվեց մայրաքաղաքի Իլ դը Ֆրանսի տարածաշրջանում:

«Այդ հանցագործությունը կդառնա լուրջ ցնցում՝ հասցված մեր ազգին եւ ուսուցիչներին,- ասել Է նախարարը:- Մենք պետք Է միավորվենք նրանց դեմ, ովքեր ցանկանում են ոչնչացնել մեր արժեքները»: Հոկտեմբերի 16-ի երեկոյան Կոնֆլան Սենտ Օնորին քաղաքում կատարվել Է ուսուցչի վրա հարձակում դպրոցի մոտ, որտեղ նա պատմություն Էր դասավանդում:

Հարձակվողը կտրել Է նրա կոկորդը: Չարավործը փորձել Է սպառնալ պատահարի վայր ժամանած ոստիկաններին, բայց գնդակահարվել Է:

Հանցագործության հետաքննությունը հանձնարարվել Է Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությանը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կատարվածը որակել Է ահաբեկչական ակտ: Ոստիկանության վերջին տվյալներով՝ այդ հարձակման հետաքննության ընթացքում ձերբակալվել Է 11 մարդ: