Karevorinfo  Իրադարձություններ  334

Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղում զոհվածների մարմինները Հայաստանին փոխանցելու պատրաստակամության մասին. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

17:50 կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղում զոհվածների մարմինները Հայաստանին փոխանցելու պատրաստակամության մասին. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

Ադրբեջանը պատրաստ է փոխանցել իր պետության տարածքում մնացած հայ զինծառայողների մարմինները։ Այդ մասին հայտարարել են Ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական ​​հանձնաժողովում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումից հետո. տեղեկացնում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ն:
Դա ծրագրվում է իրականացնել սահմանային Թովուզի շրջանի՝ նախապես համաձայնեցված միջանցքի երկայնքով։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 00.00-ին Երևանը և Բաքուն որոշել էին հրադադար հայտարարել։
Նշենք, սակայն, որ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ՝ «Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ»:
Մերի Մարտիրոսյան