Karevorinfo  Իրադարձություններ  323

ԼՂ հակամարտությանը ՀԱՊԿ խաղաղապահներին ներգրավելու հարց մեր օրակարգում չկա․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

20:30 ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
ԼՂ հակամարտությանը ՀԱՊԿ խաղաղապահներին ներգրավելու հարց մեր օրակարգում չկա․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ը ծրագրում է այս տարի ավարտել բոլոր իրավական աշխատանքները, իր խաղաղապահներին ՄԱԿ-ի կազմում ներառելու համար: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, գրում է «Բելտա» գործակալությունը:

Վերջինս նաև ընդգծել է, որ այժմ օրակարգում չկա ՀԱՊԿ խաղաղապահներին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներառելու հարց. «Իրավիճակի լուծմանը ներգրավված են Հայաստանն ու Ադրբեջանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները»։

Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի հիմնական նպատակն է ոչ թե ռազմական, այլ քաղաքական միջոցներով ապահովել միջազգային խաղաղության ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն ու պահպանումը: Այս նպատակով կան լավ պատրաստված ստորաբաժանումներ, որոնք ունակ են լուծել խաղաղապահ խնդիրներ, հակամարտող կողմերին առանձնացնելու պայմաններ ստեղծել, բանակցային գործընթաց սկսել և, ընդհանուր առմամբ, խաղաղություն հաստատել:

Տաթև Ֆռանգյան