Karevorinfo  Իրադարձություններ  245

Արայիկ Հարությունյանն ընդունել է Պետդումայի պատգամավորի

16:50 ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
Արայիկ Հարությունյանն ընդունել է Պետդումայի պատգամավորի

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Քննարկել ենք ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների և արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը: Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին այցի և ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաև ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության ունեցած կարևոր դերակատարությունը՝ հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման գործում»,- գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Իսկ ինքը՝ Վիլտալի Միլոնովը  Արայիկ Հարությունյանի հետ հանդւպումից հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր հանդիպեցինք Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս ծանր օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից խնդրի ռազմական լուծումն անընդունելի է։ Հուսով ենք, որ Արցախի խաղաղ երկինքը  հուսալիորեն կպաշտպանվի ագրեսիայից ու ոչ մի թուրքական անօդաչու թռչող սարք կյանքեր չի խլի»,- գրել է  Միլոնովը։