Karevorinfo  Իրադարձություններ  212

Ո՞վ կդադարեցնի պատերազմը Ղարաբաղում, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «լվացել են ձեռքերը»

17:10 ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
Ո՞վ կդադարեցնի պատերազմը Ղարաբաղում, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «լվացել են ձեռքերը»

Ամերիկյան Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի կայքում հրապարակվել է  գիտաշխատող Պոլ Սթրոնսկիի հոդվածը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Հոդվածը ներկայացնում է Eurasia Daily-ն։

Սթրոնսկիի ուսումնասիրությունները հիմնված են Ռուսաստանի ու նրա հարևան երկրների հարաբերությունների վրա։

Հեղինակը գրում է, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվում է «համաշխարհային ժանդարմի» իր դերից, կարող է ինչ-որ մեկը դադարեցնել այն մարտական գործողությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Սթրոնսկին հարց է բարձրացնում՝ արդյո՞ք Հարավային Կովկասի քիչ հայտնի անկյունում տեղի ունեցողը շրջադարձային է ու կբերի մեծ պատերազմի։

Ըստ հեղինակի՝ ԼՂ հակամարտությունը, որը գալիս է ԽՍՀՄ անկումից, այնուամենայնիվ, չի հանգեցնի համաշխարհային պատերազմի և չի ազդի գերտերությունների կենսական շահերի վրա։ Բայց տեղի ունեցողը լույս է սփռում կազմալուծվող աշխարհի վրա, որ գոյություն ունի Սառը պատերազմից հետո։

ԱՄՆ-ն ու եվրոպական տերությունները, որոնք նախկինում պաշտպանում էին ավելի վաղ եղած պայմանավորվածությունները, ըստ հոդվածագրի, այժմ նահանջում են իրենց բազմակողմ ինստիտուտների հետ միասին, որոնք գլխավորում են։ Բացի այդ՝ նրանք այլևս չեն դրսևորում միասնություն, երբ խոսքը գնում է նոր տերությունների՝ Ռուսաստանի ու Թուրքիայի մասին, որոնք ուզում են ավելի մեծ դերի հասնել բազմաբևեռ աշխարհում։

Հոդվածում ասվում է, որ ԱՄՆ-ին ուղղված վերջին կոչերը՝ միջամտել ու վերջ տալ ռազմական գործողություններին, թվում են տարօրինակ վերջին 4 տարիների ընթացքում ԱՄՆ-ի համաշխարհային նահանջի ֆոնին։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, որը մինչև հիմա քաղաքականություն էլ չի մշակել Հարավային Կովկասի հետ կապված, ԼՂ ճգնաժամի այս փուլում ավելի ոչ տեղին է նայվում։

Հեղինակը գրում է, որ Եվրոպան նույնպես զբաղված է իր սեփական խնդիրներով։ Եվրոպայի վերջին փորձերը՝ կարգավորելու հակամարտությունները Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Վրաստանում, Լիբիայում ու Ուկրաինայում, քիչ հույս են տալիս, որ նա կլուծի այս խնդիրը։

Ֆրանսիան, որը եվրոպական առաջատար պետություն է, և պիտի միջամտի՝ հաշվի առնելով իր միջամտությունը Հարավային Կովկասում վերջին կոնֆլիկտներում, անվստահություն է հայտնում Ադրբեջանին ու նրա ամենակարևոր դաշնակից Թուրքիային։ Չնայած Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ջանքերին՝ նրանց ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան շարունակում է իր այն քաղաքականությունը, որը հակասում է դաշինքի շահերին՝ հարված հասցնելով Արևմուտքի հեղինակությանը։

Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Սթրոնսկին գրում է, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը հայտարարել է իր ազդեցության գոտի՝ Արևմուտքին զգուշացնելով հեռու մնալ։ Այդպիսի հայտարարությունները խստորեն մերժվեցին ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից, չնայած և չշտապեցին այս տարածաշրջանի մի քանի մասերը ներառել ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի կազմում։

Ըստ հրապարակման՝ տնտեսական, էներգետիկ ու քաղաքական կապերի ծաղկման ֆոնին Կրեմլը մի կողմ էր մնում, որովհետև այդ ոլորտներում չուներ մրցակցային առավելություն։ Չնայած Ռուսաստանը զենք էր վաճառում Հայաստանին ու Ադրբեջանին, երևում է, որ դիվանագիտական ու ռազմական օգնությունն առաջին հերթին Թուրքիայի, հետո արդեն Իսրայելի կողմից Ադրբեջանի համար մեծ նշանակություն ունի ներկայիս ռազմական գործողություններում։ Ադրբեջանական բանակն օգտագործում է  հարվածային անօդաչուներ, հեռահար հրետանային համակարգեր, ինչպես նաև հաղորդվում է, որ Ադրբեջանում են գտնվում ամերիկյան արտադրության թուրքական F-16 կործանիչները, իսկ Սիրիայից ներգրավված են հարյուրավոր վարձկաններ։

Եվ չնայած Արևմուտքի մտահոգությանը՝ կապված ռուսական նեոիմպերիալիզմի հետ, արևմտյան որոշ շրջանակներում հույս կա, որ Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կվերադարձնի բանակցային սեղան։

Հեղինակը գրում է, որ, այնուամենայնիվ, Կրեմլը հետ է մնում իր հարևությամբ կատարվող իրադարձություններից։ Սա «պուտինակենտրոն» համակարգի արտացոլումն է։ Շատ հաճախ Մոսկվայի ռեակցիան նոր ճգնաժամերին հանգեցնում է այն պնդմանը, որ Արևմուտքի անտեսանելի ձեռքը անկարգություններ է հրահրում, միաժամանակ հուսալով, որ ցանկացած հրդեհ ինքն իրեն կմարի։

Մեկ այլ իրողությունն էլ այն է, որ Պուտինը հիմա բազմաթիվ ճգնաժամեր ունի, որը նշանակում է, որ նա հազիվ թե ողջունում է Կովկասում նոր գլխացավանքները․ հոկտեմբերի 10-ին Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված հումանիտար զինադադարն անմիջապես փլուզվեց, բելառուսական ճգնաժամն անկայուն վիճակում է, Ղրղզստանում քաոսային վիճակ է, կորոնավիրուսի բռնկման պատճառով էլ Մոսկվայում նոր սահմանափակումներ են։

Սթրոնսկին եզրակացնում է, որ ճգնաժամերը, որ ընդգրկում են Աֆրիկան, Լիբիան, Սիրիան, Ուկրաինան, Վենեսուելան, Եմենը և հիմա էլ արդեն տարածվում են Կովկասում։ Եվ քանի որ Արևմուտքն ի վիճակի չէ կամ չի ցանկանում ղեկավարել խառնաշփոթ աշխարհը, տարածաշրջանային պետությունները՝ Իրանը, Թուրքիան, Պարսից ծոցի երկրները, դուրս են գալիս ասպարեզ, բայց կարգուկանոն չեն հաստատում։ Սա վատ նախանշան է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի համար, այլև բոլոր ջանքերի, որոնք ուղղված են աշխարհում խաղաղության ու կայունության աջակցմանը։

Էմմա Չոբանյան