Karevorinfo  Իրադարձություններ  313

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն․ ի՞նչ կապ ունի Իրանը․ DW-ի անդրադարձը

12:50 ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
Լեռնային Ղարաբաղի հակամարտություն․ ի՞նչ կապ ունի Իրանը․ DW-ի անդրադարձը

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին ուշադրությամբ հետևում են ոչ միայն Ռուսաստանում ու Թուրքիայում, այլ նաև Իրանում, որը Ադրբեջանի ու Հայաստանի անմիջական հարևանն է։ Իրանի կառավարությունը հայտարարել է Ղարաբաղում ռազմական հակամարտության կարգավորման հարցում միջնորդ դառնալու պատրաստակամության մասին։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայության անդրադարձում։

Հրապարակման համաձայն՝ Իրանի հյուսիսային սահմանի մերձակայքում ռազմական գործողություններն արդեն իսկ ազդում են երկրի որոշ շրջանների վրա։ Մասնավորապես, տեղեկություններ կան, որ Իրանի հյուսիս-արևմտյան սահմանամերձ գյուղերում հրթիռներ են ընկնել։ Սակայն Թեհրանն անհանգստացած է ոչ միայն նոր հրթիռակոծությունների վտանգից, նրա գլխավոր մտավախությունները կապված են երկրի ներսում իրավիճակի, ինչպես նաև Բաքվի քաղաքական, տնտեսական ու ռազմական հզորության աճի հետ։

«Նախ և առաջ Իրանը ձգտում է թույլ չտալ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը տարածվի իրանական հանրության շրջանում։ Այս մտավախությունները հիմնազուրկ չեն․ Իրանում ապրում են ինչպես հայեր, այնպես էլ ադրբեջանցիներ, ընդ որում, եթե հայկական սփյուռքը կազմում է շուրջ 100․000 մարդ, ապա ադրբեջանցի թուրքերը (այսպես են անվանում ադրբեջանական արմատներով Իրանի քաղաքացիներին), երկրում շուրջ 15 միլիոն են»,- նշվում է հոդվածում։

Ընդ որում, Իրանի բնակչության ընդհանուր թիվը կազմում է 82 միլիոն մարդ։ Այսպիսով, Իրանում ադրբեջանական ծագմամբ քաղաքացիներն ավելի շատ են, քան բուն Ադրբեջանի բնակչությունն է, որտեղ, ընդհանուր առմամբ, բնակվում է 10․3 միլիոն մարդ։

«Այժմ ադրբեջանցիները համարվում են Իրանում ամենաազդեցիկ ազգային փոքրամասնությունը։ Նրանք վերահսկում են Թեհրանի շուկայի մեծ մասը՝ երկրի ամենակարևոր շուկան։ Անգամ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայրական կողմից ադրբեջանական արմատներ ունի»,- ընդգծում է հոդվածագիրը։

Նշվում է, որ անցած շաբաթ ադրբեջանցի թուրքերը մի քանի ցույցեր են կազմակերպել Իրանի արևմտյան քաղաքներում, որոնց ժամանակ հայերի դեմ թշնամական կոչեր են հնչեցրել։ Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ իշխանությունները ցրել են այդ ցույցերը։

Իրանում ադրբեջանցիների մեծ թիվը կապված է պատմական պատճառների հետ։ Մինչև 19-րդ դարը ժամանակակից Ադրբեջանի տարածքի մի մասը պատկանել է Իրանին։ Այն բանից հետո, երբ 1991 թվականին Արբեջանն անկախացավ ԽՍՀՄ-ից, Թեհրանը սկսեց վախենալ Իրանում ազգային փոքրամասնությունների վրա Բաքվի ազդեցությունից։

«Բազմաթիվ անգամներ Իրանի իշխանական շրջանակներում տեսակետներ են հնչել այն մասին, որ Ադրբեջանն ԱՄՆ աջակցությամբ ցանկանում է հարձակվել Իրանի վրա, որպեսզի իրեն միացնի Արևմտյան ու Արևելյան Ադրբեջան (Ատրպատական – խմբ․) նահանգները։ Թեհրանի անհանգստությունն է հարուցում նաև ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ համագործակցությունը»,- ասվում է հրապարակման մեջ։

Հավելենք, որ Իրանն առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել Իրան-Թուրքիա-Ռուսաստան տարածաշրջանային նախաձեռնության շրջանակում՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմի։

Տաթև Ֆռանգյան