Karevorinfo  Իրադարձություններ  156

Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել

18:25 հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ.
Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել

Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել՝ բարձրաձայնելով Արցախի խաղաղ բնակչության դեմ մարդասիրական իրավունքի խախտումների մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը։

Բանաձևում նշվում է, որ

  • Հոկտեմբերի 12-ին հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը խախտվել է Ադրբեջանի կողմից մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբակոծությամբ;
  • Ամենից շատ տուժել է Արցախի խաղաղ բնակչությունը։ Ադրբեջանը խախտում է մարդասիրության միջազգային օրենքները;
  • Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը ապակայունացնում են տարածաշրջանը;
  • Հազարավոր սիրիացի զինյալներ են ներգրավված մարտերում։

Ֆլամանական խորհրդարանի բանաձևի նախաբանում հանգամանալից ներկայացվում է ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը։

«1923-ին գերազանցապես հայերով բնակեցված Լեռային Ղարաբաղն ընդգրկվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում;

1989-ին ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանին միանալու հայտ է ներկայացրել, սակայն այն մերժվել է Խորհրդային Միության կողմից;

1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել;

Արցախն ինքնավար երկիր է, 2017-ին Լեռնային Ղարաբաղը Հանրապետեությունը ընդունել է Արցախի Հանրապետություն անունը»,- ասվում է փաստաթղթում։