Karevorinfo  Իրադարձություններ  199

Հրադադարի ռեժիմի վերահսկողության մեխանիզմների անհապաղ համաձայնեցմանն այլընտրանք չկա․ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

16:00 չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
Հրադադարի ռեժիմի վերահսկողության մեխանիզմների անհապաղ համաձայնեցմանն այլընտրանք չկա․ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավորովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել է այն բարդ իրավիճակը, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Հաստատվել է հոկտեմբերի 10-ին ՌԴ, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների մոսկովյան հայտարարության դրույթներն անշեղորեն իրականացնելու անհրաժեշտությունը։ ՌԴ-ի կողմից շեշտադրվել է, որ հրադադարի ռեժիմի վերահսկողության մեխանիզմների անհապաղ համաձայնեցմանն այլընտրանք չկա, ինչն էլ հիմք կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար հետագա քայլերի համար»,- մասնավորապես ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Տաթև Ֆռանգյան