Karevorinfo  Իրադարձություններ  140

Մենք կարողացել ենք դիմագրավել պատերազմի խիտ փուլին, հիմա ինտենսիվությունը կփոխվի․ քաղաքագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:00 երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ.
Մենք կարողացել ենք դիմագրավել պատերազմի խիտ փուլին, հիմա ինտենսիվությունը կփոխվի․ քաղաքագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ-ադրբեջանական պատերազմը շարունակվում է՝ չնայած հրադադարի մասին եղած պայմանավորվածությանը։ Պատերազմի ընթացքի և տարածաշրջանային ուժերի արձագանքների մասին Factor TV-ն զրուցել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։

– Պարո՛ն Ղևոնդյան, հոկտեմբերի 10-ին պետք է լիներ հրադադար, որն այդպես էլ չպահպանվեց Ադրբեջանի կողմից։ Պատերազմի ի՞նչ փուլ է հիմա։

– Ընդհանուր առմամբ, այս փուլը տարբերվում է մեկնարկային բլից-կրիգի փուլից՝ թե՛ կրակի ինտենսիվությամբ, թե՛ մասշտաբայնությամբ, թե՛ ներգրավված զորամիավորումների, թե՛ մարդկային քանակի, թե՛ տեխնիկայի ծավալի մասով։ Ունենք բնագծերի շոշափելի փոփոխություն, և ունենք դինամիկ փոփոխություն ինչպես շփման բնագծերի, այնպես էլ շփման գծերի առաջ տանելու մասով։

Ունենք պատերազմի երկրորդ փուլ, որը ավելի շատ ձգման փուլ է։ Այստեղ կան խնդիրներ այն մասով, որ երկու կողմերն էլ մանևրումներ են անում տարբեր տիպի, և դրանք անում են հիմնականում հարթավայրային շրջաններում։ Այսինքն՝ այստեղ խոցելիության աստիճանն էլ բավական մեծացել է։ Եվ ռեմոբիլիզացիայի անհրաժեշտություն էլ կա այս պահի դրությամբ։

Հրադադարը մեծ հաշվով քաղաքական ակտ էր, որը կողմերին կոչ էր անում դադարեցնել կրակը՝ հիմնականում հումանիտար նկատառումներից ելնելով, այսինքն՝ զոհվածների դիերի տեղափոխություն, գերիների հնարավոր փոխանակություն, վիրավորների տեղափոխում՝ Կարմիր խաչի հովանու ներքո։ Բայց ակնհայտ էր, որ եթե պատերազմական ռազմական գործողություններն օպերատիվ կտրվածքով իրողություն են և չեն դադարում, դա անհիմն հրադադար էր։ Այսինքն՝ իրատեսական հրադադար չէր։

– Միջազգային համայնքը հատկապես շեշտում է, որ զինյալների օգտագործումը և երրորդ ուժերի՝ Թուրքիայի մասնակցությունն անթույլատրելի է։ Այս ամենը, կարծես, հայկական շահերից է բխում, սա հնարավոր կլինի՞ իրացնել բանակցությունների ժամանակ։

– Ընդհանուր առմամբ, պատերազմի վերսկսումը վատագույնն էր, ինչ կարելի էր անել Արցախյան հակամարտության ադրբեջանամետ դիրքորոշումն առաջ տանելու տեսանկյունից։ Կարծում եմ՝ Ադրբեջանը սայթաքեց այս հարցում։ Ավելի շատ ոչ թե Ադրբեջանը, այլև Իլհամ Ալիևը, որովհետև նրա պարագայում իշխանություն պահելու խնդիր կար, և այս պատերազմը Թուրքիայի «քավորությամբ», հովանավորությամբ սեփական դիրքերն ապահովելու խնդիր էր լուծում։ Ընդհանուր ընկալման տեսանկյունից վարձկանների ներգրավումը կոնֆլիկտի մեջ, բնականաբար, նեգատիվ է ընկալվում։

Մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ պատերազմով խնդիրը լուծելու մոտեցումը նույնպես բացասական է ընդունվում աշխարհի տարբեր բևեռների կողմից։ Դրանք չեն բարձրաձայնվում հաճախ, որովհետև կան որոշակի դիվանագիտական կանոններ, որոնց համաձայն՝ դա կարող է բացասական անդրադառնալ բանակցային հնարավոր գործընթացների հեռանկարի վրա, որովհետև Ադրբեջանը պարզ կարող է բանակցություններից դուրս գալ՝ ասելով, որ միջնորդները կողմնապահ են։ Մենք ունեցանք նման դեպք, երբ Ֆրանսիան մեղադրեց Ադրբեջանին ռազմական ագրեսիա սանձազարծելու մեջ։ Եվ Ադրբեջանը պահանջեց, որ Ֆրանսիան որոշակիորեն ներողություն խնդրի և այլն։ Բայց, հավատացնում եմ Ձեզ, այստեղ խնդիրը ոչ թե արցախյան պրոցեսներն են, այլ Թուրքիայի ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից։

– Պատերազմը ե՞րբ կավարտվի, որքա՞ն կտևի։

– Բավական բարդ է, որովհետև պատերազմը նույն քաղաքականությունն է, պարզապես այլ գործիքակազմով։ Պետք է հասկանալ, որ, այս պահի դրությամբ, խնդրի լուծումը հենց ռազմաճակատում է։ Մենք ունենք այդպիսի դրություն, և դա ռեալ պոլիտիկն է։ Պատերազմի ինտենսիվությունը կփոխվի, կարծում եմ, որովհետև այն ինտենսիվությամբ, որ պատերազմը սկսվել էր, դրանք բացառիկ ռազմական գործողությունն էին թե՛ խտությամբ, թե՛ ժամանակային առումով, թե՛ ծավալի մասով։

Մենք կարողացել ենք դիմադրավել այդ կարևոր, բավական բարդ ու պրոբլեմատիկ փուլին, հիմա ձգվող փուլն է, հավանաբար՝ տեղային սրացումներով։ Պետք է կարողանանք նաև այդ խնդիրը լուծել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան