Karevorinfo  Իրադարձություններ  1061

Ահաբեկիչներն Ադրբեջանից ուղարկվում են Դաղստան ու Չեչնիա․ Կովկասն ՝ ընդդեմ ահաբեկչության

18:35 երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ.
Ահաբեկիչներն Ադրբեջանից ուղարկվում են Դաղստան ու Չեչնիա․ Կովկասն ՝ ընդդեմ ահաբեկչության

Համաշխարհային մամուլում վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղում իրավիճակն է, իսկ ավելի կոնկրետ՝ Մերձավոր Արևելքից ահաբեկիչների առկայությունն այստեղ։ Եվ քանի դեռ կողմերը վիճում էին, թե այստեղ ահաբեկիչներ կան, թե՝ ոչ, Չեչնիայում վերջին 3 օրում հակաահաբեկչական 2 օպերացիա է իրականացվել, մասնավորապես հոկտեմբերի 11-ին ու հոկտեմբերի 13-ին, գրում է Free Azerbaijan-ը։

Հատուկ ծառայությունների կողմից իրականացված օպերացիայի արդյունքում ոչնչացվել է 7 ահաբեկիչ։ Այն, որ Ռուսաստանը, մեղմ ասած, դժգոհ կլինի իր սահմանների մոտ ահաբեկիչների առկայությամբ, պարզ էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների հենց սկզբից, սակայն այժմ ՌԴ որոշ շրջանակներում ակնհայտ է դարձել, որ զինյալների խմբավորումները հայտնվել են ոչ միայն Լեռնային Ղարաբաղում պատերազմելու համար։ Առավել լավ պատրաստված, Սիրիայում ու Լիբիայում մարտերին մասնակցած խմբավորումներն Ադրբեջանից ուղարկվում են Դաղստան ու Չեչնիա։ Նրանց առաջ դրված է կոնկրետ նպատակ․ տեղում կազմակերպել ռազմական խմբավորումներ, որոնք պետք է հետագայում ահաբեկչական գործողություններ իրականացնեն Հյուսիսային Կովկասի տարածքում։

Հիշեցնենք, որ ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում չորս զինյալ է ոչնչացվել, որոնք կրակ են բացել ուժայինների ուղղությամբ։

Տաթև Ֆռանգյան