Karevorinfo  Իրադարձություններ  192

Թուրքիայի նախատեսած բլից-կրիգը տապալվեց, Էրդողանը հիասթափված է «կրտսեր եղբորից»․ Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:25 երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ.
Թուրքիայի նախատեսած բլից-կրիգը տապալվեց, Էրդողանը հիասթափված է «կրտսեր եղբորից»․ Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

– Պարո՛ն Նավասարդյան, Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպումներ է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ի՞նչ արդյունք ակնկալել նրանց միջնորդական ջանքերից, եթե հաշվի առնենք, որ Բաքուն շարունակում է խախտել կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը։

– Տեսնում ենք, որ արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն, և այն չէ, ինչի շուրջ աշխատում են նախարարները։ Հասարակությունը սպասում է նրանց արդյունքներին։ Բայց եթե խոսքը գնում է բանակցային սեղանի շուրջ նստելուն, դա քանի գնում, հեռանում է հորիզոնից, որովհետև առանց կրակի դադարեցման հնարավոր չէ ո՛չ բանակցություն, ո՛չ էլ ընդհանուր հայտարարի գալ։ Նախարարների բոլոր բանակցությունները, նրանց բոլոր առաջարկները, փաստորեն, հանդիպում են ադրբեջանական կողմի ագրեսիվ, բարբարոսական գործողություններին, և նրանք պարզապես չեն դադարեցնում կրակը։ Հիշում եք, որ երկու օր առաջ ժամը 12-ին ուժի մեջ մտավ հրադադարը, բայց 12:05 նրանք խախտեցին։ Այնպես որ՝ առանց կրակի դադարեցման դժվար է պատկերացնել՝ ինչ կարող է լինել։ Ռազմական գործողությունները շարունակվում են, և չգիտեմ՝ դա որտեղ կարող է կանգ առնել։ Բայց պետք է կանգ առնի, որովհետև պատերազմը երբեք հավիտենական չի լինում, և թե ինչի մենք կհասնենք, ինչ կստանանք դրանից հետո, զինադադարից կամ հաշտությունից հետո ինչ հեռանկարներ կբացվեն մեր առաջ, ցույց կտան իրադարձությունների զարգացումները։

– Իսկ ո՞վ կամ ի՞նչ լծակներ կարող է կիրառել Բաքվի նկատմամբ, ըստ Ձեզ, որպեսզի հնարավոր լինի ստիպել՝ հետևել կրակի դադարեցման մասին ստանձնած պարտավորություններին։

– Գործելակերպը ինքը՝ Ալիևն է դեռ պատերազմից առաջ հուշել։ Չնայած նա կեղծավորաբար ասում է, որ պատրաստ է բանակցել, բայց պատերազմից մի քանի օր առաջ հայտարարեց, որ չեն լինելու բանակցություններ, և հարցը կարող է լուծվել ռազմի դաշտում։ Բայց պարզվեց, որ նրանք բացարձակապես ի վիճակի չեն դա անել։ Եվ այն, ինչ նախատեսված էր Թուրքիայի կողմից՝ այդ բլից-կրիգը, տապալվեց, և Էրդողանը շատ հուսահատված է, հիասթափված է իր «կրտսեր եղբորից», և հիմա, կարծես, թողնում է՝ անեն այն, ինչ ուզում են՝ չնայած մեծ քանակությամբ և՛ զենք է տալիս, և՛ ռազմական անձնակազմ է նստած այնտեղ։ Բայց աստիճանաբար փոխվում է ամբողջ Ադրբեջանի զինվորական և ռազմական մեխանիզմը։ Տեսեք, մի քանի օր առաջ իրենց ԶՈՒ ԳՇ պետ Սադիկովին հեռացրեցին և, ընդհանրապես, նրանց, ովքեր քիչ թե շատ, չասենք՝ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեն, բայց հարցին մոտենում էին ավելի սթափ և օբյեկտիվ։ Եվ սա ավարտվելու է նրանով, ես համոզված եմ դրանում, որ Ադրբեջանը կորցնելու է իր ստատուս-քվոն, իր կարգավիճակը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ՝ մեծ առումով։ Սրանք, իհարկե, կանխատեսումներ են, բայց ես չեմ բացառում, որ այնտեղ Թուրքիան այնպիսի քայլերի կարող է գնալ, որը կապացուցի մեր այն գնահատականը, որ Ադրբեջանը հայտնվել է ծուղակում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան