Karevorinfo  Իրադարձություններ  226

Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները կարող են զսպաշապիկ հանդիսանալ. Արտակ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:05 երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ.
Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները կարող են զսպաշապիկ հանդիսանալ. Արտակ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամեն հաջորդ վայրկյանին Թուրքիան կարող է թակել եվրոպական որևէ կամայական երկրի դուռ։ Այդ մասին այսօր խորհրդարանում՝ Factor.am-ի հետ զրույցում, ասաց իշխող ուժի պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ խոսելով այդ երկրի կողմից Ադրբեջանին աջակցելու մասին՝ ընդդեմ Արցախի պատերազմում։

Ըստ պատգամավորի՝ այս իրավիճակում տարբեր երկրների կողմից պետք է իրավիճակին համահունչ գնահատականներ հնչեն։ Բացի այդ, այլ լուծումներ կան. «Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները կարող են զսպաշապիկ հանդիսանալ»։

Սրանից զատ, պատգամավորը կոչ ուղղեց Ադրբեջանի տարածքում գտնվող ազգային փոքրամասնություններին, մասնավորապես՝ լեզգիներին ու թալիշներին. «Մեր լեզգի և թալիշ եղբայրները պետք է զերծ մնան ալիևյան նկրտումներն իրականացնելուց»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան