Karevorinfo  Իրադարձություններ  191

Սաուդյան Արաբիայում կրկին կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները

14:55 երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ.
Սաուդյան Արաբիայում կրկին կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները

Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադ բին Աբդուլազիզ ալ-Սաուդը հորդորել է բոյկոտել թուրքական ապրանքները. գրում է ermenihaber-ը:

Աբդուլռահման բին Մուսաադը այսպիսի կոչով հանդես է եկել  այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարել է. «Քաթարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը»:

Արքայազնը, կիսվելով Էրդողնի հայտարարության մասին BBC-ի հրապարակումը, գրել է. «Ահա սրա պատճառով պետք է բոյկոտենք թուրքական ապրանքները,- ապա հեգնանքով ավելացրել. – կոչ եմ անում բոյկոտել թուրքական ապրանքները, որպեսզի հնարավոր լինի կայունացնել ու ամրապնդել Թուրքիայի տնտեսական վիճակը»:

Սաուդյան Արաբիայի առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանն այդ թեմայով նույնպես գրառում է արել Twitter-ում:

«Բոյկոտե՛ք թուրքական ամեն բան՝ ներմուծումը, արտահանումը, ներդրումներն ու զբոսաշրջությունը: Այժմ դա յուրաքանչյուր գործարարի և սպառողի պարտականությունն է»։

Նշենք, որ Սաուդյան Արաբիայում շաբաթներ առաջ նույնպես հայտարարվել էր թուրքական ապրանքների բոյկոտ: