Karevorinfo  Իրադարձություններ  210

Նման դաժանություն անգամ Չեչնիայում չէի հանդիպել․ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված ռուս լրագրողը կիսվել է հուշերով

23:30 երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ.
Նման դաժանություն անգամ Չեչնիայում չէի հանդիպել․ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված ռուս լրագրողը կիսվել է հուշերով

Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական ավիացիան երկու անգամ հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն։ Առաջին հարվածից հետո եկեղեցու մոտ են հավաքվել լրագրողներ, ֆիքսել են կատարվածն ու հեռացել։ Ավելի ուշ այստեղ էին ժամանել լրագրողների ևս մեկ խումբ, որոնց թվում է եղել նաև Յուրի Կոտենոկը։

«Մեզ հետ սաղավարտներ և զրահաբաճկոններ չէինք վերցրել՝ մտածելով, որ Ստեփանակերտում կտան, սակայն ճանապարհին տեղեկացանք, որ Շուշիի եկեղեցու ուղղությամբ հարված է հասցվել և մեկնեցինք այնտեղ: Ես հեռախոսով էի նկարում: Այն ավիառեժիմի վրա էր դրված, այնուամենայնիվ կարողացել էին կոտրել. կարծում եմ հարվածել են հեռախոսից ստացվող ազդանշանի ուղղությամբ»- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում պատմել է Շուշիում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը։

Լրագրողը պատմել է, որ առաջին հարվածից հետո, եկեղեցու քահանան պատմել է, որ եկեղեցու նկուղում հրթիռակոծությունից թաքնված է եղել ընտանիք։

«Սարսափելի հարված էր։ Արդեն կարծում էի, որ սպանվել էի։ Փորձում էի աղոթել, ուշքի եկա, սկսեցի կանգնել։ Ինձ հետ էր երկրորդ լրագրող Լևոն Արզանովը։ Կանչում էի «Լյովա՜, Լյովա՜»։ Չորս կողմը սարսափելի փոշի էր։ Վազեցին մարդիկ, սկսեցին ինձ դուրս բերել։ Մեքենայով ինձ հիվանդանոց էին տեղափոխում, աղոթում էին ինձ համար։ Իսկ հետո ուշաթափվել էի։ Ուշքի եմ եկել արդեն այստեղ։ Վերնաշապիկով եմ ծնվել․ ոտքերիս, ձեռքերիս, անգամ սրտիս մեջ միկրոսկոպիկ բեկորներ կան ։ Սակայն ասեցին, ապրել կարելի է։ Վիճակս նորմալ է։ Իմ հանդեպ վերաբերմունքն այստեղ հիասքանչ է»,- հիշելով հարվածի պահը պատմել է Կոտենոկը։

«Կարծում եմ, նրանք դիտավորյալ սպասում են, մինչև որ տաճարում հավաքվեն մարդիկ ու հարվածում են։Նման դաժանություն անգամ Չեչնիայում չէի հանդիպել»,- հավելել է Կոտենոկը՝ խորհուրդ տալով տեղում աշխատող թղթակիցներին հնարավորինս նվազեցնել տեխնիկական սարքերի օգտագործումը, որոնց պատճառով կարող են հայտնվել ադրբեջանական հարվածների թիրախում:

Տաթև Ֆռանգյան