Karevorinfo  Իրադարձություններ  257

ԱՊՀ երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 16-ի խորհրդի նիստը հետաձգվել է

20:05 երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ.
ԱՊՀ երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 16-ի խորհրդի նիստը հետաձգվել է

ԱՊՀ երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 16-ին նախատեսված խորհրդի նիստը, որը պետք է տեղի ունենար տեսակոնֆերանսի ձևաչափով, հետաձգվել է։ Առայժմ որոշված չէ, թե երբ այն տեղի կունենա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՊՀ գործադիր կոմիտեից:

«ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 15-ին, ինչպես նաև հոկտեմբերի 16-ին նախատեսված ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստը հետաձգվել է՝ հաշվի առնելով աշխարհում համավարակի հետ կապված իրավիճակի բարդությունները»,- հայտնել են գործադիր կոմիտեից:

Ի սկզբանե ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը ծրագրվում էր անցկացնել Տաշքենդում։ Այս տարի ԱՊՀ-ում նախագահում է Ուզբեկստանը։