Karevorinfo  Իրադարձություններ  608

Արցախի անկախության ճանաչման հարցը կընդգրկվի՞ ԱԺ օրակարգ. «Իմ քայլի» պատգամավորը չի բացառում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:05 երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ.
Արցախի անկախության ճանաչման հարցը կընդգրկվի՞ ԱԺ օրակարգ. «Իմ քայլի» պատգամավորը չի բացառում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ խորհրդի հետ երեկվա փակ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Հայաստանի կաղմից Արցախի անկախության ճանաչման հարցը: Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հայտնեցին հանդիպմանը մասնակցած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարել էր, որ կդիմի ՀՀ իշխանություններին Արցախի անկախության ճանաչման հարցով, եթե առաջիկա օրերին ադրբեջանական կողմը չպահպանի Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանները:

Թե Արցախի անկախության ճանաչման հարցում վարչապետն ու արտգործնախարարն ինչ դիրքորոշում են հայտնել, հանդիպման մասնակիցները չեն նշում։ Միքայել Մելքումյանը, սակայն, կարծում է, որ Հայաստանը ճանաչման գործընթացը պետք է սկսի որևէ երկրից հետո:

Այս տարբերակի կողմնակից է նաև Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ դա կարող է անիմաստ քայլ լինել, որը կվտանգի բանակցությունների ընթացքը: Էդմոն Մարուքյանը նշում է՝ Արցախի անկախության ճանաչումը խմբակցությունների քննարկումների օրակարգում է, բայց առայժմ վաղ է խոսել այն Ազգային ժողովի օրակարգ մտցնելու մասին:

Իսկ ահա իշխող «Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը չի բացառում, որ հարցը կընդգրկվի Ազգային ժողովի օրակարգում:

Արցախի ճանաչման հարցը օրակարգ բերելու վերջնական որոշում ԲՀԿ-ն չունի, բայց եթե հարցը հասնի Ազգային ժողովի ճանաչմանը, պետք է կողմ լինեն բոլոր 132պատգամավորները, հակառակ դեպքում, Միքայել Մելքումյանի կարծիքով, դա կդիտվի որպես հակապետական քայլ: Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, շեշտում է՝ պաշտոնական Երևանն այս հարցում չպետք է շտապի:

Հայաստանի ԱԺ-ում կարծում են, որ մինչ Հայաստանի ճանաչումը՝ լավ կլինի, որ Արցախի անկախությունը ճանաչի ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներից մեկը: Էդմոն Մարուքյանն առավել հավանական է համարում Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից ճանաչումը:

Իշխող խմբակցությունից Տաթևիկ Հայրապետյանը վստահեցնում է, որ դիվանագիտական տարբեր խողովակներով փորձում են հասնել գերտերությունների կողմից Արցախի ճանաչմանը։

Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը չի շտապում հայտնել, թե ինչ պատասխան են ակնկալում Երևանից, եթե առաջիկա օրերին Արայիկ Հարությունյանը դիմի ՀՀ իշխանություններին Արցախի անկախությունը ճանաչելու հարցով: Բաբայանն ընդգծում է, որ Երևանի կողմից ճանաչումը պետք է վերջին՝ ծայրահեղ քայլը լինի: Ստեփանակերտում չեն ցանկանում վնասել բանակցային գործընթացը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի մասնակցությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր: Ադրբեջանական կողմը, սակայն, պարբերաբար խախտում է հրադադարը՝ շարունակելով հրթիռակոծել նաև Արցախի բնակավայրերը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան