Karevorinfo  Իրադարձություններ  184

Մխիթարյանը Վրաստանի դեմ խաղում 30-րդ գոլը խփեց հավաքականի կազմում

19:25 երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ.
Մխիթարյանը Վրաստանի դեմ խաղում 30-րդ գոլը խփեց հավաքականի կազմում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Ազգերի լիգայի շրջանակում երեկ՝ հոկտեմբերի 11-ին Վրաստանի դեմ խաղում(2-2) գոլի հեղինակ դարձավ՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Դա Մխիթարյանի 30-րդ գնդակն էր հավաքականի կազմում. տեղեկացնում է armsport-ը:

Հենրիխն Ազգային հավաքականի կազմում առաջին գոլը խփել էր 2009 թվականի մարտի 28-ին Երևանում Էստոնիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում՝ բացելով հանդիպման հաշիվը:

Հիշեցնենք, որ 2 օր անց մեր ընտրանին արդեն Ազգերի լիգայի շրջանակում կհյուրընկալվի Էստոնիայի հավաքականին: