Karevorinfo  Իրադարձություններ  260

Ադրբեջանում քրեական գործ են հարուցել Արցախից պատերազմը լուսաբանող WarGonzo նախագծի հեղինակի դեմ

18:10 երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանում քրեական գործ են հարուցել Արցախից պատերազմը լուսաբանող WarGonzo նախագծի հեղինակի դեմ

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել WarGonzo նախագծի հեղինակ, ռուսաստանցի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի դեմ։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Լրագրողին մեղադրվում է այն բանի համար, որ նա Լեռնային Ղարաբաղ մուտք է գործել Հայաստանից։

Նշենք, որ բոլոր նրանք, ովքեր մուտք են գործում Լեռնային Ղարաբաղի տարածք՝ առանց Ադրբեջանին «ծանուցելու», Բաքվի կողմից ճանաչվում են «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) և հայտնվում «սև ցուցակում»։ Ադրբեջանում նրանց սպառնում է քրեական հետապնդում։

Այսպիսով՝ Պեգովի նկատմամբ քրեական գործ են հարուցել «Ահաբեկչության հանրային կոչերի», «Պետության դեմ ուղղված հանրային կոչերի» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի կերպով հատելու» հոդվածներով:

«Գլխավոր դատախազությունն իրավաբանական օգնության հայց է ուղարկել այն երկրի լիազոր կառույցներին, որի քաղաքացի է նշված անձը: Կատարվում է հետաքննություն»,- ասված է հայտարարության մեջ: