Karevorinfo  Իրադարձություններ  282

Զախարովան մանրամասներ է ներկայացրել ԼՂ կարգավորման բանակցությունների կուլիսներից

18:00 երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ.
Զախարովան մանրամասներ է ներկայացրել ԼՂ կարգավորման բանակցությունների կուլիսներից

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 1» հեռուստալիքի եթերում մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի մասին։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։

Նա հիշեցրել է, որ դրանք 11 ժամ են տևել։ Զախարովայի խոսքով՝ ի սկզբանե հանդիպումը կրել է խորհրդատվական բնույթ, բայց ընթացքում հնարավոր է եղել փաստաթուղթ մշակել, որն էլ դարձել է կարգավորման մեկնարկային կետը։ Մասնակիցներւ նաև մի քանի ընդմիջում են արել, որպեսզի պատվիրակությունները կարողանան կապ հաստատել Բաքվի ու Երևանի հետ։

«Ժամը 3-ին դահլիճում լսվեց Սերգեյ Վիկտորովիչի ուրախ բացականչությունը։ Նա ևս մեկ անգամ կողմերին հարցրեց՝ համաձայնեցվա՞ծ է ամեն ինչ, և միայն դրանից հետո գնաց լրագրողների մոտ»,- պատմել է Զախարովան։

Նա հավելել է, որ այդ խորհրդակցությունների ընթացքում իր համար նորովի է բացահայտել Լավրովին, իսկ գործընթացքում, ըստ Զախարովայի, նշանակալի դերակատարում է ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ըստ նրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ բազմաթիվ հեռախոսազանգերը հակամարտության կարգավորման հիմքն են դրել։

Էմմա Չոբանյան