Karevorinfo  Իրադարձություններ  650

Աշոտ Փաշինյանի վիրավորվելու մասին տեղեկատվություն չունեմ. վարչապետի խոսնակ

16:05 երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ.
Աշոտ Փաշինյանի վիրավորվելու մասին տեղեկատվություն չունեմ. վարչապետի խոսնակ

Այսօր ֆեյսբուքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի վիրավորվելու մասին տեղեկություններ էին շրջանառվում: Մասնավորապես, օգտատերերից Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքում գրել է. «Վարչապետի որդուն եւ մյուս վիրավորներին շուտափույթ ապաքինում»:

Մեկ այլ օգտատիրոջ հարցին ի պատասխան էլ գրառման հեղինակը հաստատել է, որ Աշոտ Փաշինյանը վիրավորված է:
Այս տեղեկությունների վերաբերյալ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը և վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը Factor.am-ին փոխանցեցին, որ Աշոտ Փաշինյանի վիրավորվելու մասին տեղեկատվության չեն տիրապետում:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքում գրառում էր Աշոտի մասնակցությամբ մարտական գրործողությունների մասին, որը նա հետագայում խմբագրեց։

Հ․ Գ․ Աշոտ Փաշինյանի վիրավորվելու մասին գրառումն Արմինե Մելքոնյանը հեռացրել է։