Karevorinfo  Իրադարձություններ  241

Անօդաչուների պատերազմը Լեռնային Ղարաբաղում․ ինչպես անօդաչուները փոխեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը

11:55 երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ.
Անօդաչուների պատերազմը Լեռնային Ղարաբաղում․ ինչպես անօդաչուները փոխեցին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական անօդաչուների՝ հայկական թիրախների խոցման տեսանյութերը դարձան հակամարտության նոր սրման տեսական խորհրդանիշներից մեկը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրը հիշեցնում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հետախուզական դրոնների նկարահանած տեսանյութեր է տարածում, որոնք ապահովում են թիրախի մատնանշումը, հրապարակվում են նաև հարվածային անօդաչուների տեսախցիկների նկարահանած տեսանյութեր, որոնք փոխանցում են «կամիկաձե» անօդաչուները։

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ներկայիս փուլում ամենահայտնի անօդաչուն դարձել է թուրքական հարվածային Bayraktar TB2-ը։ Լեռնային Ղարաբաղում թիրախների խոցման տեսագրությունների մեծ մասը, որոնք տարածում են ադրբեջանական զինվորականները, փորձագետները վերագրում են հենց իրեն։

Այս անօդաչուն, որը մշակվել է թուրքական Baykar ընկերության կողմից մի քանի տարի առաջ, ունակ է գործել ինչպես օպերատորի վերահսկողությամբ, այնպես էլ ինքնուրույն, կարելի է օգտագործել ինչպես հետախուզական, դիտորդական, այնպես էլ հարվածներ հասցնելու համար։ Այն իր վրա կրում է MAM տեսակի լազերային ավիառումբեր, որոնք արտադրում են Roketsan Roket Sanayii ve Ticaret A.S. թուրքական ընկերությունը։

TB2-ն անօդաչուների շուկայում իրական «աստղ» է։ Թուրքիան 2020 թվականի փետրվարին այս անօդաչուներն օգտագործել է Սիրիայում «Գարնանային վահան» օպերացիայի ժամանակ, իսկ դրանից առաջ՝ Լիբիայում, որտեղ Bayraktar TB2-ն օգտագործվել է ընդդեմ Հաֆթարի բանակի։ Այս անօդաչուները Թուրքիան վաճառել է Ուկրաինային, այս անօդաչուների հանդեպ հետաքրքրվածություն է դրսևորել նաև Սերբիան։

Չնայած հայկական զրահատեխնիկայի խոցման կադրերը, ըստ փորձագետների, իրապես արված են Bayraktar TB2-ի տեսախցիկների միջոցով, սակայն ապացույցներ, որ այս անօդաչուները ներառված են ադրբեջանական բանակի զինանոցում, չկան։ Այն մասին, որ Ադրբեջանն ունի որոշ թուրքական հարվածային անօդաչուներ, հոկտեմբերի 5-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։ Դրանք գնելու կամ ստանալու մասին հրապարակումներ չեն եղել։

Միայն 2020 հունիսին Defensenews-ը հայտնել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, թե հույս ունի ապագայում ստանալ այդ անօդաչուները։

Ըստ ռուսական «Սպառազինության արտահանում» պարբերականի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովի՝ Ադրբեջանը կարող էր կա՛մ գաղտնի պահել այդ անօդաչուների առկայությունը, կա՛մ դրանք ստացել է պատերազմի մեկնարկից անմիջապես առաջ։ Ադրբեջանական բանակը կիրառում է նաև այլ տեսակի շատ անօդաչուներ։

Ամերիկյան Բարդ քոլեջի ռազմական անօդաչուների հետազոտության կենտրոնի տվյալների համաձայն՝ մեկ տարի առաջ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ եղել են իսրայելական հետախուզական Heron TP հետախուզական ու պարեկային Heron TP անօդաչուներ (2 միավոր), Hermes 4507 (10 միավոր) , Sky Striker (100 միավոր) ու Harop (50 միավոր)։

Ադրբեջանը հրապարակում է հայկական դիրքերի խոցման տասնյակ տեսանյութեր։ Գրոհի ենթարկված օբյեկտների թվում կան նաև «Օսա» ու «Ստրելա 10» զենիթահրթիռային համակարգեր։

Թե քանի նման համակարգ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ ու ինչքանով են այս հարվածները վնասել հայկական հակաօդային պաշտպանության ուժերին, անհայտ է։