Karevorinfo  Իրադարձություններ  314

Քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան» տոնակատարության բյուջեից գումար կփոխանցի՞ Համահայկական հիմնադրամին

15:10 կիրակի, 11 հոկտեմբերի, 2020 թ.
Քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան» տոնակատարության բյուջեից գումար կփոխանցի՞ Համահայկական հիմնադրամին

Այսօր «Էրեբունի-Երևան»-ի օրն է, սակայն տոնական միջոցառումները հետաձգվել են՝ երկրում առկա պատերազմական իրավիճակի պատճառով: «…Քաղաքի օրը մենք կտոնենք մեր ընդհանուր հաղթանակի հետ միասին: Իսկ այսօր եկեք արձանագրենք, որ մենք, պահելով Արցախի սուրբ հողը, պահում ենք նաև Էրեբունի ամրոցի հազարամյա պատերը, պահում ենք Օպերան ու Ազգային պատկերասրահը, Սուրբ Սարգսի տաճարն ու Մատենադարանը: Հաղթանակից հետո մենք կվերակառուցենք Արցախում բարբարոսի հարվածից տուժած մեր քաղաքները ու է՛լ ավելի կշենացնենք դրանք՝ հազարերորդ անգամ ապացուցելով, որ հայի հաստատակամությունն ու ապրելու կամքը անխորտակելի են»,-այսօր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կհատկացնի Ստեփանակերտի վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով: Factor.am-ը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց՝ քաղաքապետարանը պատրաստվու՞մ է արդյոք ավելի վաղ «Էրեբունի-Երևան տոնակատարության» համար նախատեսված գումարից փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Երևանի քաղաքապետարանը հիմնադրամին արդեն իսկ գումար փոխանցել է և շարունակելու է պարբերաբար գումար փոխանցել քաղաքի բյուջեի միջոցներից: Խոսքը միայն այդ 100 միլիոնի մասին չէ. լինելու են նաև այլ ծրագրեր»,- պատասխանեց մամուլի քարտուղարը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ շեշտեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ դեռ մինչև պատերազմի մեկնարկը նախատեսվել էր չեղարկել «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում զանգվածային միջոցառումների իրականացումը և դրանց գումարը վերաբաշխել այլ նպատակների համար: «Ի դեպ, 100 միլիոն դրամը, որ փոխանցել է քաղաքապետարանը, որևէ կապ չունի «Էրեբունի-Երևան» տոնակատարության բյուջեի հետ»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների համար նախատեսված բյուջե շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, ուղղել է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական և Պատանի հանդիսատեսի թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը: Քաղաքապետարանն այս տարի «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների համար նախատեսված բյուջեի միայն 20 տոկոսը՝ մոտ 38 միլիոն դրամը, պետք է օգտագործեր միջոցառման համար:

Աննա Բաբաջանյան