Karevorinfo  Իրադարձություններ  351

Ադրբեջանը ընդունում է, որ կրակը դեռ չի դադարեցրել. ՏԱՍՍ

16:25 շաբաթ, 10 հոկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանը ընդունում է, որ կրակը դեռ չի դադարեցրել. ՏԱՍՍ

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնաբանել է, թե ինչու Ղարաբաղում հրադադարը դեռ չի մեկնարկել։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարության՝ Ղարաբաղում հրադադարը դեռ չի սկսվել դրա իրականացման պայմանների բացակայության պատճառով: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Իսկ Ադրբեջանի նախագահի օգնականը հայտնել է, որ Ադրբեջանը ստիպված կլինի համարժեք պատասխան տալ, եթե հայկական կողմը շարունակի խախտել հրադադարի պայմանագրերը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ Ալիևի օգնականը նաև նշել է, որ Բաքուն ակնկալում է Անկարայի առավել ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ:

«Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում: