Karevorinfo  Իրադարձություններ  267

Լրացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 11 տարին․ Թուրքիան նոր ցեղասպանություն է ծրագրում

03:30 շաբաթ, 10 հոկտեմբերի, 2020 թ.
Լրացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 11 տարին․ Թուրքիան նոր ցեղասպանություն է ծրագրում

Ուղիղ 11 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 10-ին, շվեյցարական Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները:

Հայկական կողմից արձանագրությունները ստորագրեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, թուրքական կողմից՝ նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն:

Արձանագրությունների նախաստորագրման փուլում արդեն եղան բուռն քննադատություններ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, և Սերժ Սարգսյանը ստիպված եղավ շրջել ու հանդիպել արտերկրի խոշոր հայկական համայնքների ներկայացուցիչների հետ՝ նրանց համոզելու, որ սա կարող է լավ հնարավորություն լինել։

2015 թվականի փետրվարին Սերժ Սարգսյանը ստիպված եղավ դիմել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ հետ կանչելու հայ-թուրքական արձանագրությունները, և արձանագրելու՝ «Սփյուռքը ճիշտ էր, ես սխալվեցի»։

Եվս հինգ տարի անց՝ այսօր արդեն հայ ժողովուրդը կանգնած է Թուրքիայի կողմից նոր ցեղասպանության ենթարկելու վտանգի առջև։