Karevorinfo  Իրադարձություններ  246

Կլինի՞ հրադադար․ ավելի քան 9 ժամ է՝ բանակցությունները շարունակվում են

03:10 շաբաթ, 10 հոկտեմբերի, 2020 թ.
Կլինի՞ հրադադար․ ավելի քան 9 ժամ է՝ բանակցությունները շարունակվում են

Արդեն ավելի քան 9 ժամ է՝ Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Թե կոնկրետ ինչ օրակարգով են այդ հանդիպումները՝ հստակ չէ։ Ակնկալվում է, որ հանդիպումից հետո հայտարարվելու է եռօրյա հրադադար՝ հումանիտար խնդիրների լուծման, երկուստեք զոհվածների դիակները կրակի գոտուց դուրս բերելու նպատակով։

Հանդիպումից մոտ մեկ ժամ անց ռուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ ադրբեջանական կողմը լքել է ԱԳՆ շենքը, ապա վերադարձել, ըստ ամենայնի՝ պաշտոնական Բաքվի հետ քննարկելով բանակցությունների ինչ-ինչ մանրամասներ՝ անմիջականորեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան տարածքից։

Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ բանակցող կողմերը մի քանի անգամ ընդմիջում են վերցրել։

Ժամեր շարունակ հանդիպման արդյունքների շուրջ հանդիպմանը մասնակից ԱԳ նախարարների ճեպազրույցին սպասող լրագրողները նշում են, թե, կարծես, հրադադարի շուրջ բանակցությունները հրադադարի կարիք ունեն։