Karevorinfo  Իրադարձություններ  235

Շուշիում վիրավորված ռուս լրագրողի վիճակը թույլ չի տալիս նրան ՌԴ տեղափոխել

03:00 շաբաթ, 10 հոկտեմբերի, 2020 թ.
Շուշիում վիրավորված ռուս լրագրողի վիճակը թույլ չի տալիս նրան ՌԴ տեղափոխել

Արցախի Շուշի քաղաքում վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտենոկի վիճակը թույլ չի տալիս նրան Մոսկվա տեղափոխել։ Նրան օգնություն են ցուցաբերում Հայաստանի բժիշկները։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Շուշիի կրկնակի հրթիռակոծության հետևանքով տուժած մյուս երկու ռուսաստանցիներին «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատի օդանավով կառավարական պատվիրակության հետ Մոսկվա են հասցրել։ Կոտենոկը, որը ծանր վիրավորում է ստացել, շարունակում է մնալ երևանյան հիվանդանոցում։

«Որքան մեզ հայտնի է՝ Կոտենոկի վիճակը ներկայում թույլ չի տալիս նրան փոխադրել։ Նրան բուժօգնություն են ցուցաբերում Հայաստանի մասնագետները։ Առայժմ վաղ է կանխատեսումներ անել»,- ասել է Կուզնոցովը։

Նշվում է, որ Յուրի Կոտենոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող Հրանտ Բադալյանը, երեքն էլ՝ ՌԴ քաղաքացիներ, վիրավորվել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով։