Karevorinfo  Իրադարձություններ  236

Հայտարարվում է հրադադար վաղը ժամը 00.00-ից՝ 72 ժամով

04:05 շաբաթ, 10 հոկտեմբերի, 2020 թ.
Հայտարարվում  է հրադադար  վաղը ժամը 00.00-ից՝  72 ժամով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները ժամանակավորապես կդադարեն։ Այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ շուրջ 6 ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը 72 ժամով հրադադարի մասին պայմանավորվածություն են ձեռք բերել՝ զոհվածների մարմինները կրակի գոտուց հյգդուրս բերելու համար։ Այս մասին բանակցություններից հետո հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նաեւ նշեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ կողմերը կսկսեն սուբստանտիվ բանակցություններ, իսկ բանակցությունների ֆորմատը կմնա անփոփոխ։

Թամարա Հակոբյան